ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում Խերսոնի մարզի ՌԴ–ի կողմից վերահսկվող հատվածի վրա ուկրաինական հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել, հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Գոլոպրիստանի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուն մասնավոր ավտոբուսի է հարվածել, որում երեք մարդ է եղել, բոլորը զոհվել են։ Եվս երեքը տուժել են, նրանք ծանր վիճակում են։
Գլադկովկա գյուղում արկն ընկել է թեթև մարդատար մեքենայի վրա։ 70-ամյա տղամարդ և կին են տուժել։
Նովայա Կախովկայում ուկրաինական անօդաչուն հարվածել է քաղաքացիական մեքենայի։ Երկու մարդ է վիրավորվել։
Ուկրաինայի զինված ուժերը նաև հրետակոծել են Ալեշկի, Կախովկա, Վելիկայա Լեպետիխա, Դնեպրյանի, Մալայա Լեպետիխա և Ստարայա Մայաչկա բնակավայրերը։
Խերսոնի մարզը ՌԴ տարածաշրջան է, գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող մի մասը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։