Իսրայելի ԱԳ նախարարը պաշտպանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ որոշում էր կայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը պաշտպանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ-ն։
«Ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին ԱՄՆ վարչակազմի որոշումը։ Դա անհրաժեշտ քայլ է ու կոչված է նպաստելու արդարությանը և ՄԱԿ-ի համակարգում Իսրայելի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքին, որն այդ կառույցի քաղաքականացման պատճառով հաճախ է ոտնահարվում», – հայտարարել է Սաարը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բարոյական աջակցության համար, որը ցուցաբերում է ԱՄՆ-ն «հակաիսրայելական խտրականությամբ վարակված» միջազգային ասպարեզում։
«Միավորված ազգերի կազմակերպությանը անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ, որպեսզի այն այսօր էլ մնա համարժեք», - հայտարարել է Սաարը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, որն իբր «աջակցում է տարաձայնություններ հրահրող նպատակներին»: Այն տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ ԱՄՆ-ն արդեն տեղեկացրել է կառույցի ղեկավարությանը: