Հակառուսական գործողությունները որևէ կերպ չեն կարող ազդել ՌԴ–ի քաղաքականության վրա. ԱԳՆ

ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ հետագա որոշումները նույնպես ժամանակին և համարժեք արձագանք կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հակառուսական գործողությունները որևէ կերպ չեն կարող ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հակառուսական թշնամական ակցիաները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ մեր երկրի քաղաքականության վրա։ Ռուսաստանը կշարունակի հետևել իր ազգային շահերի պաշտպանության և նոր, արդար աշխարհակարգի պաշտպանության ուղուն», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԵՄ–ի պատժամիջոցների վերաբերյալ հետագա որոշումները նույնպես ժամանակին և համարժեք արձագանք կստանան։
Հուլիսի 18-ին Եվրամիության խորհուրդը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը և վերաբերում է 14 ֆիզիկական և 41 իրավաբանական անձանց։
ԵՄ– ն պատժամիջոցներ է սահմանել Կարեն Շահնազարովի դեմ
ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու ՌԴ–ի դեմ պատժամիջոցների ձախողումը: Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցները անարդյունավետ են: