Զվարճալի էր. Թրամփի դեսպանորդի տեղակալը պատմել է` ինչպես է օղի խմել Լուկաշենկոյի հետ

Թրամփի ներկայացուցչի տեղակալը պատմել է, որ Լուկաշենկոյի հետ ճաշի ժամանակ Բելառուսի նախագահը բաժակաճառ է ասել իր ամերիկացի գործընկերոջ պատվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի տեղակալ Ջոն Քոուլը պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ օղի խմելու և երկրների հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու բաժակ խմեցի, բայց երրորդը չխմեցի... Զվարճալի էր», - ասել է Քոուլը Politico-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Լուկաշենկոն իրեն խելացի և հնարամիտ է թվացել։
Ինչպես գրում է պարբերականը, Թրամփի ներկայացուցչի տեղակալը պատմել է, որ Լուկաշենկոյի հետ ճաշի ժամանակ Բելառուսի նախագահը բաժակաճառ է ասել իր ամերիկացի գործընկերոջ պատվին, Քոուլն էլ հետևել է նրա օրինակին և խմել է Լուկաշենկոյի կենացը։
«Լուկաշենկոն իսկապես ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Քոուլը՝ հավելելով, որ Բելառուսի առաջնորդը, կարծես, հետաքրքրված է ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին մասնակցելու հարցում։