Թեման կարող է բարձրացվել. Պեսկովը՝ Չինաստանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը նախատեսում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը կարող է բարձրացվել, եթե ամերիկյան առաջնորդը նույնպես Չինաստան այցելի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե նա (Թրամփը - խմբ.) նույնպես գտնվի այնտեղ, ապա, իհարկե, չի կարելի բացառել, որ կբարձրացվի հանդիպման անցկացման նպատակահարմարության հարցը», - հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսին լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը ծրագրում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը այցելել Չինաստան, որտեղ կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ լայնածավալ երկկողմ բանակցություններին:
Ինչպե՞ս են Պուտինն ու Թրամփը միմյանց դիմել հեռախոսազրույցի ընթացքում