ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Նովոռոսիյսկի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել 300 քառակուսի մետր տարածքում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մարզային վարչությունը։
Գերատեսչությունը հրդեհի մասին հաղորդումը ստացել է Մոսկվայի ժամանակով 14:50-ին:
Կրակը մեկուսացվել է ժամը 15:10-ին: Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը գազաօդային խառնուրդի բռնկումն է եղել։ Տուժածներ չկան: Շենքից տարհանվել է 25 մարդ։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է անձնակազմի 20 մարդ և 8 միավոր տեխնիկա: