ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. «ԿրոկուսՍիթի Հոլ»-ի ահաբեկչության գործով հինգ մեղադրյալներ միջնորդել են գործի քննությունն իրականացնել երդվյալ ատենակալների մասնակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր տրամադրության տակ հայտնված դատական նյութերին:
«Մեղադրյալներ Լուտֆուլոյը, Մեդովը(երկու եղբայր ու հայր) ևԻսլոմովները ներկայացրել են միջնորդություններ դատարանի կողմից քննվող քրեական գործը երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացնելու մասին», - նշված է նյութերում։
Այսօր փակ ռեժիմովկանցկացվի գործով նախնական դատական նիստը: Գործին որպես մեղադրյալ ներգրավված է 19 մարդ։
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի «ԿրոկուսՍիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին. հանցագործները ավտոմատ զենքից կրակ են բացել սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։ Զոհվել է 147 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 336-ը, ևս 3-ն անհետ կորել են։ Պատճառված վնասը կազմել է 5,7 մլրդ ռուբլի։