Խամենեիի խորհրդականը Պուտինին է փոխանցել Իրանի իշխանությունների ուղերձը․ ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին. Արխիվային լուսանկար
Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես ռուս-իրանական հարաբերությունները, այնպես էլ իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին Մոսկվա կատարած այցի ընթացքում հաջող հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Լարիջանին և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները:

«Լարիջանին Մոսկվա կատարած այցի ընթացքում նախագահ Պուտինին է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, գլոբալ գործընթացների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշումներով ու տեսակետներով: Նա լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ Քննարկվել է արդիական թեմաների լայն շրջանակ»,-ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայտնել էինք, որ հուլիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիին: Նրանք խոսել են երկկողմ հարաբերությունների, Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մասին: