ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 74 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի մարզի տարածքում խոցվել է 23 ԱԹՍ, Կուրսկում` 14, Ռոստովում` 12, Բրյանսկի և Կալուգայի մարզերում` 10-ական, Տուլայում` 4, Լիպեցկում` 1»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։