Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր միջազգային վարկանիշային մրցաշարում

Եզրափակիչում նա 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:
Եզրափակիչում նա 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:
Սա UWW-ի հովանու ներքո մեծահասակների մակարդակով առաջին մրցաշարն է հայ մարզիկի համար:
Հայկ Խլոյանն ու վրացի Գեորգի Մելիան Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում