ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այս գիշեր ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 18 անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
ԱԹՍ–ներից մեկի բեկորներն ընկել են Կիևյան ավանում գտնվող բարձրահարկ շենքերից մեկի տանիքին։
Դրա հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։
Նշենք, որ այս տարվա մայիսի 25-ին Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհի ժամանակ 6 անօդաչու էր խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։