ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները այսօր ցերեկը ոչնչացրել են 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5-ը Մոսկվայի մարզի տարածքում, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 12.20-ից մինչեւ 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և վնասազերծվել են ուկրաինական 19 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 6-ը՝ Բրյանսկի մարզի, 5-ը՝ Մոսկվայի մարզի (ընդ որում, դրանցից մեկը թռչում էր դեպի Մոսկվա), 4-ը՝ Օրյոլի մարզի և 2-ական՝ Կալուգայի ու Սմոլենսկի մարզերի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։