Հութիները հայտարարել են, որ ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

Գործողությունն ուղղված է եղել Լոդի օդանավակայանի, Յաֆֆայի մեկ այլ ռազմական օբյեկտի, Ումմ-էր-Ռաշաշ նավահանգստի, Ռամոն օդանավակայանի և Աշդոդի շրջանում կենսական նշանակության օբյեկտի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ այսօր հարձակվել է Իսրայելի տարբեր մասերում գտնվող հինգ օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եմենի ռազմաօդային ուժերը որակյալ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով Պաղեստինի գրավյալ տարածքում գտնվող հինգ կենսական նշանակության ռազմական օբյեկտների»,- նշվում է հութիների տելեգրամյան ալիքով:
Գործողությունն ուղղված է եղել Լոդ օդանավակայանի (Բեն Գուրիոն-խմբ.), Յաֆֆայում մեկ այլ ռազմական օբյեկտի, Ում- էր-Ռաշաշ նավահանգստի (Էյլաթ-խմբ.), Ռամոն օդանավակայանի և Աշդոդի շրջանում կենսական նշանակության օբյեկտի դեմ, նշվում է հաղորդագրության մեջ:
Հութիների տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է հինգ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Այսօր ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին Կարմիր ծովում՝ ոչնչացնելով նախկին հարվածներից հետո վերականգնված ենթակառուցվածքը: