ԱՄՆ-ն ու Չինաստանը պատրաստվում են շատ մոտ ապագայում բանակցել. ֆինանսների նախարար

Բանակցությունները կարող են վերաբերել Պեկինի կողմից ռուսական և իրանական նավթի գնումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստվում է մոտ ապագայում բանակցություններ վարել Չինաստանի հետ երկկողմ առևտրի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Մենք պատրաստվում ենք բանակցություններ սկսել շատ մոտ ապագայում։ Կարծում եմ՝ հիմա մենք կարող ենք այլ հարցեր քննարկել»,- ասել է Բեսենտը CNBC-ին տված հարցազրույցում։

ՌԴ–ն ԱՄՆ–ին փոխզիջումների կոչ է անում. Սերգեյ Ռյաբկովը` ԲՐԻԿՍ-ի մասին
Նախարարը հավելել է` բանակցությունները կարող են վերաբերել Պեկինի կողմից ռուսական և իրանական նավթի գնումներին, ինչպես նաև Չինաստանի կողմից տնտեսական վերակողմնորոշման անհրաժեշտությանը։
Թեման կարող է բարձրացվել. Պեսկովը՝ Չինաստանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին