Զելենսկին կարող է դավադրության գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում. Spiegel

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Կիևը համաձայնել է Թուրքիայում ևս մեկ հանդիպում անցկացնել միայն ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի այցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կարող էր համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացման շուրջ, գրում է Der Spiegel ամսագիրը։
«Ուկրաինայի նոր քայլը կարող է լինել Միացյալ Նահանգների հետ դավադրության արդյունք», - ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշվում է, դա է վկայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի վերջերս Կիև կատարած այցը, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի 50-օրյա վերջնագիրը Մոսկվային:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը (պաշտոնը ստացել է 2 օր առաջ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո) Ռուսաստանին առաջարկել է բանակցությունների նոր փուլ անցկացնել հաջորդ շաբաթ։