Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Բելայա Գորա բնակավայրը. ՌԴ ՊՆ

ՌԴ զինվորականները. Արխիվային լուսանկար
Գործողությանը մասնակցել է «Հարավ» զորախումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Բելայա Գորա բնակավայրը, հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:
«Զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բելայա Գորա բնակավայրը», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրում, որը հրապարակվել է այսօր:
Գյուղը գտնվում է Կրամատորսկի շրջանում՝ Կոնստանտինովկայից մոտ 9 կմ արևելք։ 2001թ-ի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 78 մարդ։ Ուկրաինայի վիճակագրական ծառայության ժողովածուներում ավելի ուշ տվյալներ չեն ներկայացվում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։