Իրանի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ. Արխիվային լուսանկար
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 21.37–ին (Երևանի ժամանակով 01.37–ին)՝ ավելի քան 244 հազար բնակչություն ունեցող իրանական Գորգան քաղաքից 46 կմ հեռավորության վրա:
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: