ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին, որը գնահատականներ է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ սրված իրադրությանը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմից հայտնի դիրքորոշումներ են հնչել, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի քաղաքական կարգավորմանը», - նշել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ բանակը կոչնչացնի Իրանի նոր միջուկային օբյեկտները, եթե Թեհրանը որոշի կառուցել դրանք: Նրա խոսքով՝ Իրանի տարածքում գոյություն ունեցող բոլոր երեք ատոմային համալիրներն ավերվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածներից: