Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

93 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Սև ծովի և ռուսական մարզերի վրա. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Դրոնները ինքնաթիռատիպ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ամենից շատ՝ Բրյանսկի մարզի տարածքում, հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից: Դրանցից՝
38 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի վրա,
19՝ Մոսկվայի շրջանի վրա, այդ թվում՝ մայրաքաղաքաղի ուղղությամբ թռչող 16,
11՝ Կալուգայի մարզի վրա,
8՝ Տուլայի վրա,
5-ական՝ Օրյոլի և Նիժնի Նովգորոդի մարզերի վրա,
3՝ Սև ծովի ավազանի վրա,
2՝ Կուրսկի մարզի վրա,
մեկական՝ Բելգորոդի և Ռյազանի մարզերի վրա։
Զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ բանակը օդային, ծովային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրելբացառապես հակառակորդի ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։