Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Խերսոնի մարզի գյուղատնտեսական շուկային, կան վիրավորներ

Հարվածի հետևանքով այրվել է բանջարեղեն տեղափոխող երկու բեռնատար, վնասվել են մի քանի այլ մեքենաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի Մեծ Կոպանի գյուղատնտեսական շուկային, վիրավորվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Ուկրաինայի զինված ուժերի տականքները կրկին FPV դրոններով հարվածել են գյուղատնտեսական առևտրային շուկայի, այս անգամ՝ Մեծ Կոպանիում։ Վիրավորները երկուսն են՝ տղամարդը ծանր վիճակում է, կինը, որը պայթյունի պահին ապրանք էր կշռում, միջին ծանրության»,-տելեգրամյան ալիքում գրել է նա։

Մարզպետի խոսքով՝ հարձակման հետևանքով այրվել է բանջարեղեն տեղափոխող երկու բեռնատար, վնասվել են մի քանի այլ մեքենաներ։
Խերսոնի մարզը ՌԴ տարածաշրջան է, գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող մի մասը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։
Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Էներգոդարին. կին է վիրավորվել