Փաշինյանը Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Երկու երկրների ղեկավարները զրուցել են հեռախոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշվում է, որ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»,–գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Փաշինյանն ու Փեզեշքիանը հեռախոսազրուց են ունեցել նաև մարտի 16–ին և հունիսի 6–ին։ Իսկ ավելի վաղ` 2024–ի հոկտեմբերին, երկու երկրների ղեկավարները հանդիպել էին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։