ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։ 100-ից ավելի բնակիչ տարհանվել է, այդ թվում՝ երեխաներ ու մեծահասակներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ հրշեջները մարել են շենքի 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը:
««Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հոսպիտալացումից»,– նշվում է կայքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: