Հայտնի են «Ոսկե ծիրան» 22–րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրների անունները

Կինոփառատոնը փակվել է Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ավարտվեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Ժյուրին հրապարակեց մրցանակակիրների անունները։
Եվ այսպես`
լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմը։ «Արծաթե ծիրանի» արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացավ Սայիդ Նուրին` «Թեհրան. Անավարտ պատմություն» ֆիլմի համար, հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդը` «Տիգրիս գետի առյուծները» ֆիլմի համար։
«Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» ստացավ Զակ Դեմիրճյանը` «Oձի ապուր» ֆիլմի համար, իսկ Արեգ Ազատյանը «Աշխարհը մերն ա» ֆիլմի համար արժանացավ հատուկ հիշատակման։
FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» ֆիլմը։
1 / 20

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

2 / 20

Կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը

3 / 20

Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» ֆիլմը արժանացել է «Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակի

4 / 20

«Արծաթե ծիրանը» ստացավ Զակ Դեմիրճյանը` «Oձի ապուր» ֆիլմի համար

5 / 20

«Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմը

6 / 20

Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» ստացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ

7 / 20

Կարեն Ավետիսյանը և Աֆինա Ռախել Ցանգարին

8 / 20

Աֆինա Ռախել Ցանգարին «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

9 / 20

Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը

10 / 20

«Արծաթե ծիրանի» արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» կինոնկարը

11 / 20

«Արծաթե ծիրանի» արժանացավ Սայիդ Նուրին` «Թեհրան. Անավարտ պատմություն» ֆիլմի համար

12 / 20

«Արծաթե ծիրանի» արժանացավ Սայիդ Նուրին` «Թեհրան. Անավարտ պատմություն» ֆիլմի համար

13 / 20

«Արծաթե ծիրանի» արժանացավ Սայիդ Նուրին` «Թեհրան. Անավարտ պատմություն» ֆիլմի համար

14 / 20

Հարություն Խաչատրյանն արժանացավ հատուկ՝ "Փարաջանովի թալեր" մրցանակի

15 / 20

"Փարաջանովի թալեր" մրցանակի արժանացավ նաև Աբդերրահման Սիսսակոն

16 / 20

"Փարաջանովի թալեր" մրցանակի արժանացավ նաև Աբդերրահման Սիսսակոն

17 / 20

Աբդերրահման Սիսսակոն հանձնում է Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմի «Գլխավոր ծիրանը»

18 / 20

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմը

19 / 20

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը

20 / 20

Հարություն Խաչատրյանն իր "Փարաջանովի թալեր" մրցանակով

Ինչ վերաբերում է «Փարաջանովի Թալեր» հատուկ մրցանակին, այն այս տարի ստացավ Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդեռահման Սիսակոն` «Բամակո» ֆիլմի համար։ Ֆիլմն այս տարի մրցութային չէր, այն ներկայացված է եղել հետահայաց ցուցադրությունների շրջանակում։
Այս տարվա «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվել են նաև Սիսակոյի «Տիմբուկտու» և «Սևթեյ» ֆիլմերը, ինչպես նաև Ամիր Նադերիի «Շրթհարմոնը», «Վազորդը» և «Սպասում» ֆիլմերը։
Փառատոնի մեկ այլ հատուկ մրցանակը` «Վարպետը», հանձնվեց նշանավոր «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ, ազգությամբ հույն Աթինա Ռախիլ Ցանգարիին։
Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարարվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Նրան նույնպես հանձնվեց «Փարաջանովի թալեր» մրցանակ։