Դսեղում 25-ամյա երիտասարդը դանակահարել է 14– ամյա պատանու

25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Լոռու մարզի Դսեղ գյուղում 25-ամյա երիտասարդը դանակահարել է 14– ամյա պատանուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Պարզվել է, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով»,– նշված է հաղորդագրությունում։
Պատանին տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն կրծքավանդակի կտրած-ծակած վերքով։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Դպրոցականների մասնակցությամբ դանակահարություն Երևանում․ 14-ամյա տղան հիվանդանոցում է