ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները` Գուրգեն Արսենյանը և Քազեմ Ջալալին, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։
«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր Երևանում հանդիպում է կայացել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի միջև։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները: