Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի հարավային Սուվեյդա քաղաքի շրջակայքին

Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգում վերսկսվել են բեդվինների և զինված խմբավորումների միջև բախումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքի մերձակայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սիրիական SANA պետական գործակալությունը:
Հուլիսի 17-ին Syria TV հեռուստաալիքը, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել է, որ Սուվեյդա նահանգում վերկսկվել են բեդվինների և զինված կազմավորումների միջև բախումները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ապառազմականացման քաղաքականությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքում՝ թույլ չտալով, որ Սիրիայի իշխանությունները և խմբավորումները վնաս հասցնեն տեղի դրուզներին: