Իրավիճակն ավելի է սրվում․ Ավինյանը՝ Երևանում ջրամատակարարման խնդիրների մասին

Երևանի քաղաքապետը հույս ունի, որ հարցն օր առաջ լուծում կստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համակարծիք է այն երևանցիների հետ, որոնք դժգոհում են ջրամատակարարման հաճախակի դադարեցումներից։ Այս մասին քաղաքապետն ասաց Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում։
Իրենց էշի տեղ են դնում. Ավինյանը` քաղաքապետարանի տիրույթում չգտնվող խնդիրների մասին
Նշենք, որ Երևանի տարբեր շրջաններում բնակիչները հաճախակի բողոքում են ջրամատակարարման ընդհատումներից և քաղաքային իշխանություններից լուծումներ են պահանջում։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք, օրինակ, «ՀԷՑ»-ի սցենարը չեն դիտարկում նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համար գործի դնել։
««Վեոլիա ջուր» ընկերությունը և Ջրային կոմիտեն ներկայացնում են իրենց բացատրություններն ու հիմնավորումները, բայց մեզ լուծումներ են պետք», - ասաց նա:
Նա նշեց, որ կառավարությունը և փոխվարչապետի գրասենյակը զբաղվում են այդ հարցով։ Հույս հայտնեց, որ այդ լուծումներն օր առաջ կհասունանան ու կիրականացվեն։
«Իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»,- ասաց Ավինյանը։
Խմելու ջրի գինը չի թանկանա. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել
Հիշեցնենք, որ Երևանի ջրատարն ու կոյուղին ղեկավարում է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը գործում է որպես վարձակալ, այլ ոչ թե կառավարիչ: Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա Ջուրը» պատասխանատու է միայն ընթացիկ սպասարկման համար, մինչդեռ ցանցերի հիմնանորոգման համար դեռևս պատասխանատվություն է կրում պետությունը, քանի որ սահմանված ջրի սակագները չեն ծածկում համապատասխան ծախսերը: