ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 27 տարի առաջ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության մեջ մեղադրվում են Արթուր Առաքելյանը, Սասուն Առուշանյանը (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյանը, Արայիկ Նարիմանյանը: Այս մասին գրել է 168.am–ը։
Կայքը գրել է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` մեղադրյալներից Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը: