Հաղթարշավը շարունակվում է. Արոնյանը Լաս Վեգասում հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստին

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կխաղա Հնդկաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ շախմատիստ, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին երկու պարտիաներում գրոսմայստերները մեկական հաղթանակ տարան։ Կայծակնային խաղի երկու պարտիաներում Արոնյանը հաղթանակի հասավ առաջին պարտիայում, երկրորդում գրանցվեց ոչ- ոքի։
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի հնդիկ Էրջուն Էրիգայիսիի հետ։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանն են։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանը երկու պարտիաներում հաղթել էր աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենին:
Freestyle Chess Grand Slam Las Vegas-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է, հաղթողը կստանա 200 հազար դոլար։