ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզի Արևշատ և Վերին Դվին գյուղերի մի քանի բնակիչների: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ այս մասին սոցցանցերում հայտնել էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան՝ հրապարակելով տեսանյութ դեպքի վայրից։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ ձերբակալությունները տեղի են ունեցել խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: