Շան նկատմամբ դաժան վարված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ–ի 307-րդ հոդվածի առաջին մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ավտոմեքենայի հետնամասին շանը պարանով կապած ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապել մեքենային ու վարում։ Նա հայտնաբերվել էր և ձերբակալվել։
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ–ի 307-րդ հոդվածի առաջին մասով։
Այն նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, հանրային աշխատանք՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ կամ կարճաժամկետ ազատազրկում՝ երկու ամիսից երկու տարի ժամկետով։