Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի, Խարկովի և Զապորոժիեի մարզերի երեք բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Դեգտյարնոյե, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոպով Յար և Զապորոժիեի մարզի Կամենսկոյե բնակավայրերը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ն այս գիշեր 122 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ