Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ–ը երեք ժամում 13 ուկրաինական դրոն է ոչնչացրել․ ՊՆ

Օրյոլի մարզի տարածքում վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունը հինգշաբթի օրը երեք ժամվա ընթացքում ոչնչացրել է 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ընթացիկ տարվա հուլիսի 17-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 14: 00-ից մինչև 17: 00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք, որոնցից վեցը` Օրյոլի մարզի տարածքում, չորսը` Տուլայի, երկուսը` Բրյանսկի և մեկ ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։