Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ-ը 3 ժամում ոչնչացրել է ուկրաինական 24 դրոն․ ՌԴ ՊՆ

Բրյանսկի մարզի տարածքում խոցվել է 21 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունը երեք ժամվա ընթացքում 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Ռուսաստանի մարզերում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00 - ից մինչև 20: 00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ 21 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, մեկ ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում, մեկ ԱԹՍ՝ Օրյոլի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ՝ Ռյազանի մարզի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։