ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ ԱԻՆ երեք աշխատակից է վիրավորվել Դոնեցկի մարզի Գորլովկա բնակավայրում հրշեջ ավտոցիստեռնի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Գորլովկայում ուկրաինական զինված կազմավորումների անօդաչու թռչող սարքից հրշեջ ավտոցիստեռնի վրա պայթյունավտանգ առարկա նետելու հետևանքով միջին ծանրության վնասվածքներ են ստացել Ռուսաստանի ԱԻՆ երեք աշխատակիցներ, նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն: Վնասվել է նաև հատուկ տեխնիկան», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, Գորլովկայի Կալինինսկի շրջանում վնասվել են բնակելի ինություններ և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ (կաթսայատուն): Պուշիլինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից երեք զինված հարձակում է իրականացվել։ Կիրառվել են 155 միլիմետր տրամաչափի հրետանի, հարվածային ԱԹՍ-ներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։