ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Պրիմորիեի բնակիչների խմբի անօրինական գործունեությունը, որոնք ավելի քան 1000 օտարերկրացու միգրացիոն հաշվառման նպատակով կեղծ բնակարանային վարձակալության պայմանագրեր են կնքել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Բացահայտվել են Պրիմորիեի բնակիչներ, որոնք կազմակերպել են օտարերկրացիներին հաշվառելու սխեմա՝ բնակելի տարածքների վարձակալության կեղծ պայմանագրեր կնքելով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 2-րդ մասի «ա» կետով («Նախնական պայմանավորվածությամբ անօրինական միգրացիայի կազմակերպում անձանց խմբի կողմից»), գործով անցնողները ձերբակալվել են, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։