Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 122 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Միայն 43 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 122 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 16-ին` Մոսկվայի ժամանակով 23:30-ից մինչև հուլիսի 17-ը` Մոսկվայի ժամանակով 7:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 122 ինքնաթիռատիպ ուկրաինական անօդաչու: Բրյանսկի մարզում խոցվել է 43 ԱԹՍ, Կուրսկում` 38, Օրյոլում` 10, Սմոլենսկում և Վորոնեժում` 6-ական, Բելգորոդում` 5, Մոսկվայի մարզում, Կալուգայում և Ղրիմում` 3–ական, Լենինգրադի և Լիպեցկի մարզերում` 2-ական, Տուլայում` 1»,– ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքը բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենքերով, ինչպես նաև անօդաչուներով հարվածներ է հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։