Հետադարձ հայացք 80-ամյա վաղեմության իրադարձություններին. Պոտսդամի 1945 թվականի կոնֆերանսը

Ութսուն տարի առաջ Պոտսդամում սկսվեց «Մեծ եռյակի» առաջնորդների կոնֆերանսը՝ հակահիտլերյան կոալիցիայի երրորդ և վերջին հանդիպումը։
Sputnik
ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ Ստալինը և Տրումենը միտումնավոր հետաձգեցին Պոտսդամի (քաղաք Գերմանիայում՝ Բեռլինից ոչ հեռու) կոնֆերանսի բացումը, նրանք չէին ցանկանում, որ Չերչիլն այն օգտագործի որպես իր նախընտրական քարոզարշավի հարթակ։ Որպեսզի Ստալինը ստիպված չլինի կանգ առնել Բրեստում և սպասել, որ գնացքը «տեղափոխվի» եվրոպական երկաթգծեր վրա, 828 կմ երկարություն ունեցող երկաթուղին ԽՍՀՄ սահմանից մինչև Պոտսդամ հարմարեցվեց սովետական ստանդարտին:
«Նախ՝ խավիար, օղի, կոնյակ, վերջում՝ շամպայնով սեխ։ Արանքում՝ ապխտած ձուկ, թարմ ձուկ, որսամիս, հավ, բադ, մրգեր: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ՝ կենաց։ Ես հաշվեցի առնվազն 25-ը», - հիշում է Տրումենը խորհրդային պատվիրակության անունից տրված ընթրիքը:
Հնարավոր է՝ այս ամենն օգնել է տարբեր շահեր ու արժեքներ ունեցող համաշխարհային տերությունների առաջնորդներին գալ կոնսենսուսի։
Ընդունվել է Գերմանիայի ամբողջական զինաթափման և ապառազմականացման պլանը։
Մշակվել է նացիստների նախկին դաշնակիցներ Իտալիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի վերաբերյալ ընդհանուր քաղաքականություն։
Հաստատվել է աշխարհակարգ, որը գործել է մի քանի տասնամյակ։
1 / 12

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող գլխավոր տերությունների ղեկավարների Պոտսդամի կոնֆերանսի մասնակիցները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, ԱՄՆ նախագահ Տրումենը, ԽՄԿԿ կենտկոմիտեի գլխավոր քարտուղար Ստալինը

2 / 12

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Անտոնի Իդենը (ձախից՝ վերև), ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Ֆ. Բիրնսը (մեջքով դեպի տեսախցիկը), ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտով (աջից վերջինը)

3 / 12

ԱՄՆ նախագահ Հարի Տրումենը և պետքարտուղար Ջեյմս Բիրնսը Պոտսդամի կոնֆերանս ուղևորվելիս

4 / 12

Կոնֆերանսի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՄՆ նախագահ Տրումենը կարճատև զբոսանք է կատարում Բեռլինում

5 / 12

Հարի Տրումենը, Իոսիֆ Ստալինը, Վյաչեսլավ Մոլոտովը պատշգամբում: Պոտսդամի կոնֆերանս

6 / 12

Ուինսթոն Չերչիլը և նրա տիկինը Պոտսդամում «Մեծ եռյակի» կոնֆերանսի բացումից մեկ օր առաջ

7 / 12

Մարշալ Գեորգի Ժուկովը և ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ժողովրդական կոմիսար Նիկոլայ Կուզնեցովը Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ՝ որպես ռազմական խորհրդականներ

8 / 12

Չերչիլի, Տրումենի և Ստալինի նկարը Ալեմանում

9 / 12

Իոսիֆ Ստալինը, Վյաչեսլավ Մոլոտովը (կենտրոնում՝ ձախից երկրորդը), Անդրեյ Վիշինսկին (կենտրոնում՝ ձախից երրորդը) և Պոտսդամի կոնֆերանսում խորհրդային պատվիրակության այլ մասնակիցներ

10 / 12

ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը, ԱՄՆ նախագահ Հարի Տրումենը, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Անդրեյ Գրոմիկոն, պետքարտուղար Ջեյմս Ֆ. Բիրնսը, ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովը և կոնֆերանսի այլ մասնակիցներ

11 / 12

Իոսիֆ Ստալինը Պոտսդամի կոնֆերանսում

12 / 12

Չերչիլը, Տրումենը և Ստալինը Պոտսդամի կոնֆերանսում