ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է Բուդապեշտում կայացած Իմրե Լեհի և Յանոշ Վարգայի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր:
Եզրափակիչ գոտեմարտում մեր ազատ ոճի ըմբիշը 0:8 հաշվով պարտվել է աշխարհի փոխչեմպիոն ճապոնացի Յոշինոսուկա Աոյագիին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, բարձրացել է պատվանդանի երրորդ աստիճանին:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թևանյանը 9:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Համզատ Արսամերզուևին:
Նշենք, որ Իմրե Լեհի և Յանոշ Վարգայի հուշամրցաշարը վարկանիշային է: