ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկին վարչապետ Դենիս Շմիգալին նշանակել է պաշտպանության նախարար: Համապատասխան փաստաթուղթն արդեն ստորագրվել է և ներկայացվել Գերագույն ռադա։
Գերման Գալուշչենկոն, որը գլխավորում է էներգետիկայի նախարարությունը, կնշանակվի արդարադատության նախարար, իսկ էներգետիկայի նոր նախարար կդառնա Սվետլանա Գրինչուկը՝ ներկայիս բնապահպանության նախարարը:
Նույնիսկ ուկրաինացի պատգամավորներն են արդեն կառավարության փոփոխությունները բնութագրում որպես կրկես, գրում է Sputnik Մերձավոր երտերկրի Telegram ալիքը։
Նշենք, որ Դենիս Շմիգալը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 5 տարի, նա Ուկրաինայի ժամանակակից պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է: