Ուկրաինայի զինուժը մեկ օրում մոտ 170 անգամ գրոհել է Բելգորոդի մարզը

Մարզպետը հայտնել է, որ խաղաղ բնակիչ է վիրավորվել, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցած մեկ օրում ուկրաինացի զինվորականները անօդաչուներով մոտ 170 անգամ գնդակոծել ու գրոհել են Բելգորոդի մարզի տարածքը, երեք խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարձակման են ենթարկվել 10 վարչական շրջանների 42 բնակավայրեր։ Արձակվել է 82 զինամթերք, գրանցվել է 89 ԱԹՍ–ով հարձակում, որոնցից 37-ը խոցվել են։ Վնասվել է բազմաբնակարանային տուն, 9 մասնավոր տնային տնտեսություն, մեկ ձեռնարկություն, դատարանի շենք, կապի երեք օբյեկտ, պահեստ, մեկ սոցիալական և երկու առևտրային օբյեկտում, ինչպես նաև 13 տրանսպորտային միջոց։

«Բելգորոդ քաղաքի վրա հարձակված 6 ԱԹՍ–ներից 3-ը խոցվել են։ Խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Բժիշկների գնահատականներով՝ վիճակը միջին ծանրության է։ Մայսկի գյուղում մասնավոր տան վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է տուժել։ Տղամարդը հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է», – գրել է Գլադկովը Telegram–ում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։