Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նովոխատսկոյե բնակավայրը․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոխատսկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։