Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի մասին ՀՀ–ի հետ համաձայնագիրը

Համաձայնագիրն ուղղված է համալսարանի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում ընդունել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին ՀՀ կառավարության հետ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օրինագծով առաջարկվում էր վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրն ուղղված է բուհի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը, համալսարանի կառավարման գործիքների հզորացմանը՝ հաշվի առնելով նրա հիմնադիրների շահերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և համաշխարհային հումանիտար տարածքում ՌԴ դրական վարկանիշի ամրապնդմանը:
Համալսարանը բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի և Հայաստանի համատեղ իրավասության ներքո։
Հայ–ռուսական համալսարանը գերհամակարգիչ կունենա, թվային լաբորատորիա կգործարկվի