ՀՀ ԳԱ-ն ու Երևանի Ռուսական տունը արցախցի երեխաների համար ամառային դպրոց են բացել

Երեխաներն արդեն այցելել են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրանցից ամենաակտիվները ստացել են մրցանակներ՝ հետաքրքրաշարժ ֆիզիկայի գրքեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ուԵրևանի Ռուսական տունը բացել են ամառային դպրոց Արցախից տեղահանված երեխաների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ռուսական տան (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության) մամուլի ծառայությունը։
«Ի սկզբանե դպրոցը նախատեսել էինք արցախցի երեխաների համար, բայց կային ակտիվ դպրոցականներ նաև ՀՀ-ից, որոնք մասնակցում են Ռուսական տան գիտական նախագծերին։ Արդյունքում ներգրավվել են բոլորը», - նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Անդրեևան։
Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում ամառային դպրոց կհաճախեն 30-ից ավելի աշակերտներ։
ՀՀ ԳԱ-ն ու Երևանի Ռուսական տունը արցախցի երեխաների համար ամառային դպրոց են բացել
Երեխաներն արդեն այցելել են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրանցից ամենաակտիվները ինստիտուտի կողմից ստացել են մրցանակներ՝ հետաքրքրաշարժ ֆիզիկայի գրքեր:
Առջևում նախատեսվում են այցելություններ սեյսմոլոգիական կենտրոն, աստղադիտարան, հնագիտական պեղումներ և էլի շատ զարմանալի բաներ։
1 / 7

ՀՀ ԳԱ-ն ու Երևանի Ռուսական տունը արցախցի երեխաների համար ամառային դպրոց են բացել

2 / 7

3 / 7

4 / 7

5 / 7

6 / 7

7 / 7