ԵՄ–ն Սլովակիայի պատճառով չի համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը. ԶԼՄ

ԵՄ դրոշ
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի դեմ առարկություն է հայտնել նաև Մալթան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, Սլովակիան շարունակում է դրան դեմ հանդես գալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը։
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Սլովակիան վետո է դրել պատժամիջոցների հաստատմանը», - գործակալությանը հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ երեք դիվանագետներ:
Նրանք հավելել են, որ Մալթան ևս առարկություն է հայտնել ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի դեմ:
Հուլիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան Եվրահանձնաժողովին առաջարկել է հետաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի քվեարկությունը՝ հաշվի առնելով բացառության կարգով իր երկրի համար մինչև 2034 թվականը ռուսական գազի մատակարարումը:
Հունիսի սկզբին Ֆիցոն հայտարարել էր, որ Սլովակիան չի աջակցի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթին, եթե Եվրահանձնաժողովը էներգակիրների հետ կապված իրավիճակի իրական լուծում չառաջարկի: Նա նաև ասել էր, որ մնում է Ռուսաստանից Եվրամիություն էներգառեսուրսների մատակարարումների շարունակման կողմնակից, քանի որ դրա դադարեցումը բացասաբար կանդրադառնա էներգապաշարների արժեքի և եվրոպական մրցունակության վրա: