ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանը կալանավորել Է Սվերդլովսկի մարզային «Ադրբեջան-Ուրալ» ազգային-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Մութվալա Շիխլինսկու որդուն, որը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Քննիչի միջնորդությունը Մութվալա Շիխլինսկու նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ բավարարել, կալանքի ուղարկել մինչև սեպտեմբերի 14-ը»,-հայտարարել է դատավորը:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր, որ Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկուն ձերբակալել են: Ավելի ուշ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ նա ազատ է արձակվել։
Դատելով սոցցանցերում տարածվող կադրերից՝ Շիխլինսկին որդու հետ, որը ավտոմեքենայի ղեկին է եղել, իրավապահներին տեսնելով մտադիր են եղել թաքնվել։ Որդին մեքենան հետ է քշել և քիչ է մնացել` տրորի ուժայինին։ Մութվալա Շիխլինսկու դեմ քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք` ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։