ԵԱՏՄ երկրների ԿԲ ներկայացուցիչները նիստ են անցկացրել. ի՞նչ են քննարկել

Նիստի ընթացքում քննարկվել են նաև դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում քննարկվել են համատեղ կիբեռուսուցմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։
«Կողմերը քննարկել են տնտեսական իրավիճակը, դրամավարկային քաղաքականությունը, ԵԱՏՄ անդամ պետություններում հակացիկլիկ բուֆերի կիրառման մեթոդաբանությունն ու պրակտիկան, ինչպես նաև կարգավորիչների գործունեությունը ESG ոլորտում և համատեղ կիբեռհետազոտությունների անցկացումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ղրղզսանում անցկացված նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Ուզբեկստանը միությունում ունի դիտորդի կարգավիճակ։
Մաքսատուրքերի մասին ՌԴ նախագիծը չպետք է վերաբերի ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին. ԵՏՀ