Նիկոլ Փաշինյանը պտասխանում է Sputnik Արմենիայի հարցին

Sputnik
Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ հարցեր է ուղղել նաև Sputnik Արմենիայի մեկնաբան Հովհաննես Շողիկյանը։
Հարցին, թե Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջնորդվում վարչապետը Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում, Փաշինյանն ըստ էության չի պատասխանել՝ ասելով, որ այդ հարցում առաջնորդվում է որպես ՀԱԵ հետևորդ, որի համար եկեղեցին սրբություն է։
Գերիների հարցով ԱՄՆ նախագահ Թրամփին դիմելու վերևաբերյալ հարցին ՀՀ վարչապետը ևս չպատասխանեց՝ ասելով, որ մամուլի այդ հրապարակումը չի կարդացել։
Իսկ Շանհայի կազմակերպությանը անդամակցելու և այդ կազմակերպությունում ՀԱՊԿ-ի անդամ երկրների մասնակցության և մասին հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՇՀԿ-ին անդամակցելը տեղավորվում է բալանսավորման և բալանսավորված ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակում։