Այսօր կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև ՀԷՑ–ի պետականացման ծրագրին վերաբերող հարցերին` միաժամանակ որոշ բացահայտումներ անելով պետականացմանը հաջորդող ծրագրերի մասին։
«Այս փուլում պետությունը պետք է վերցնի և կվերցնի ՀԷՑ–ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման գործընթացից հետո պետությունն է միշտ լինելու կառավարողը»,– ասել է Փաշինյանը։