Մարզահամերգային համալիրում այսօր կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի ճանապարհի ապաշրջափակման ու հատկապես դրա վերահսկողությունը այլ երկրի կամ մասնավոր կազմակերպության արտապատվիրակելու մասին խոսակցություններին։
Վարչապետը նշել է, որ նման փորձ ՀՀ–ում արդեն կա` բերելով երկաթուղու, ջրամատակարարման համակարգի և «Զվարթնոց» օդանավակայանի օրինակները։
«Խոսքը այստեղ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»,– ասել է Փաշինյանը` միաժամանակ չբացառելով նաև կառուցապատման իրավունքի տարբերակը։